Ի՞նչ է պատմում այսօր զոհված Աշոտ Միքայելյանի մասին ընկերը. ուշագրավ մանրամասներ


Ա. Միքայելյանի անժամանակ ու ցավալի վախճանի մասին լուրն առավոտից տխրեցրել է շատերին: Նրա ընկերներից Հովո Առաքելյանն ուշագրավ մանրամասներ է պատմել պայմանագրային զինծառայող հրամանատարի մասին:

Նրանք տարիներ առաջ են ծանոթացել զորամասերից մեկում: Նա գրում է. «Մի հրաշք մարդ,իսկական դասակի հրամանատար էր։ Հիշում եմ զորավարժություններից մեկի ժամանակ՝ նստած էինք «կուրիլկում» էկավ հետներս նստեց, հարցրեցի ես` Պարոն Լեյտենանտ, որտեղի՞ց եք, ասեց՝ չես հավատա, բայց մեր տնից։

Շատ հումորով էր, նենց հումորներ կաներ,որ կմոռանայիր շարքում զգաստ կանգնած ես։ Իր մոտ Հակատանկայինի դասերի էինք, էլի տենց հումորով բացատրում էր, ոնց կրակենք, տանկի, որ մասն ա ավելի խոցելի, ամեն երկրորդը բառը հումոր էր։

Ասում էր. «պռիցելդ պահեցիր տանկի հեռավորությունը որոշեցի,քամու արագությունը իմացար ու դմփ, թուրքը իրա տանկի հետ գնաց էն աշխարհ հայի հետ կռվի,պռոստո չեմ հասկանում, որ ընդեղ էլ մերոնք խփեցին, ուրա՞ գնալու»։

Ջանովս մեկ քարացած եմ, թե իրա խոսալն ա աչքիս առաջ գալիս, թե դեմքը, թե շարժն ու ձևը։


Понравилась статья? Поделиться с друзьями: