Ժաննա Բուտուլյանը անկողնային լուսանկարներ է ներկայացրել․ հետևորդներն ինչպես հիացել, այնպես էլ քննադատել են դերասանուհուն


Ժաննա Բուտուլյանը շարունակում է հիացնել իր երկրպագուներին։ Դերասանուհին բավականին ակտիվ է սոցիրույթում, որտեղ սիրով ներկայացնում է իր կյանքի ուշագրավ դրվագները։

Ժաննան նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ հանդես է եկել անտառի տնակում անկողնու մեջ, ասես՝ նոր արթնացած։ Նրա անկողնային լուսանկարներով հիացել են ինչպես նրա ընկերները, այնպես էլ հետևորդները։

Հրապարակման մեկնաբանությունների հատվածն անմիջապես ողողվել է դերասանուհու հետևորդերի ջերմ խոսքերով։ Օգտատերերը հիացել են նրանով։ Այս ամենի հետ մեկտեղ Ժաննան զերծ չի մնացել նաև քննադատություններից։ Որոշ օգտատերեր ուղղակի ճիշտ չեն հասկացել դերասանուհու կերպարը։

Վերջին հարցազրույցում Ժաննան իր խոսքում նշել է, որ սովորել է քննադատություններին էական ուշադրություն չդարձնել, դրանք իր համար սովորական են, իսկ այն քննադատությունը, որ անցնում է սահմանները, դա յուրաքանչյուր մեկնաբանողի մտածելակերպի մասին է խոսում և հարկ չկա նյարդեր վատնել նման մարդկանց վրա։

Դերասանուհու նոր լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!