Ապրիլյան պատերազմից անցել է հինգ տարի։ Սակայն հանձնաժողովը շարունակում է քննել ռազմական գործողությունները։ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովից մանրամասներ է հայտնել։

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ պարզաբանումներ չեն եղել, չէ՞ որ խոստացել էին արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրել, սակայն տեղեկատվությունը ոչ միայն չտրամադրվեց, այլև նիստը կայացավ փակ դռների ետևում։

Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, որ այս հանձնախումբը իր տեսակով բացառիկ է և հույժ կարևոր է նրա գաղտնիության պահպանումը։ Եվ դա օրենքի շրջանակներում է և նրանք առաջնորդվել են օրենքով։

Քոչարյանը հավաստիացրել է, որ մանրակրկիտ պարզաբանումներ են եղել, լսել են ում ցանկացել են։ Միայն մեկ հոգի չի ներկայացել հարցաքննմանը, որը առեղծվածային է, սակայն հստակ նշել է, որ դա կպարզաբանվի։

Քոչարյանը բազմիցս նշել է, որ Արցախյան վերջին պատերազմը Ապրիլյանի շարունակությունն է եղել։ Անդրանիկ Քոչարյանի լրագրողների հետ զրույցի մանրամասներին կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում․