Թխվածքաբլիթ Կոն․ հեշտ, արագ, համեղ և հասանելի բաղադրիչներ


Եթե ձեր երեկոյան ժամերը շատ եք ցանկանում անցկացնել քաղցր, համեղ սեղանի շուրջ և ծավալել մտերմիկ ու ջերմ զրույցներ ընտանիքի, մտերիմների, հարազատների և ընկերների հետ, ապա կարծում ենք դուք ճիշտ պահին, ճիշտ տեղում եք։ Այս անգամ ձեզ առաջարկում ենք պատրաստել թխվածքաբլիթներ, որոնք անչափ համեղ են և դյուրին պատրաստման ընթացքով։

Եվ այսպես, գործընթացը սկսելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքներ՝

Կարագ — 120 գ

Շաքարի փոշի — 50 գ

Բուսայուղ — 30 մլ

Օսլա — 2 ճ․գ․

Ալյուր — 180-200 գ

Վանիլ — 1 պտղունց

Ինչպես նկատեցիք բաղադրամսերը քիչ են, պարզ ու հասանելի։ Այսչափ բաղադրամասերով դուք գործընթացի ավարտին կստանաք մոտավորապես 14 հատ թխվածքաբլիթ։

Այն պետք է թխել 180°С տաքացված ջեռոցում՝  15-20 ր։ Սակայն հավելենք, որ թխման ժամանակահատվածը մեծապես կախված է ձեր ջեռոցից։

Իսկ պատրաստման ողջ մանրամասները կգտնեք վարը կցված տեսանյութում։ Մաղթում ենք պատրաստման բարի ընթացք և իհարկե բարի ախորժակ։

 


Понравилась статья? Поделиться с друзьями: