Թինա Կանդելակին ցույց է տվել իր հայուհի մայրիկին․ միայն տեսնեք` որքան նման են նրանք միմյանց


Թինա Կանդելակին մեկ անգամ չէ, որ խոսել է իր հայկական արմատների մասին։ Ռուս հաղորդավարուհին հպարտանում է իր հայկական արմատներով։ Թինան անգամ տիրապետում է հայերեն լեզվին և սիրով է շփվում հայերենով։

Հայկական արմատները Կանդելակին ժառանգել է մայրիկից։ Հաղորդավարուհու մայրը Էլվիրա Գորգևնան է, ով մինչ ամուսնանալը կրել է Ալավերդյան ազգանունը։

Օրերս Թինան սոցիալական իր տիրույթում հանրայնացրել է մայրիկի երիտասարդ տարիների լուսանկարներից մեկը։ Մոր և դստեր միջև հաղորդավարուհու հետևորդները որոշակի  նմանությունններ են գտել։

Էլվիրան մասնագիտությամբ բժիշկ է և մեծ դժվարությամբ է դստերը մեծացրել։ Այդ մասին երբեմն Թինա Կանդելակին անկեղծանում և պատմում է։

Թինան մի առիթով էլ պատմել է, որ մայրը ժամանակին ստիպված է եղել թողնել բժկի մասնագիտոթյունը և զբաղվել առևտրով, որպեսզի կարողանար ավելի շատ վաստակել։ Հաղորդավարուհին անչափ հպարտ է մայրիկով  և մշտապես հպարտորեն ասում է, որ մայրը հայ է։


Понравилась статья? Поделиться с друзьями: