Արամ MP3-ին սիրում և համացանցային հարթակներում հետևում են հազարավոր օգտատերեր։ Երկրպագուներին դուր է գալիս սիրելի երգչի կողմց արված հրապարակումները։

Դրանք տարաբնույթ են և ուշագրավ։ Այս անգամ Արամը հանրայնացրել է ընտանեկան լուսանկար։ Այն անչափ ջերմ է։ Ընտանիքն այնքան սիրառատ տեսք ունի։

Երգչի համացանցային հրապարակումներից կարելի է ենթադրել, որ ընտանիքի բոլոր անդամներին դուր է գալիս հանգիստն անցկացնել բնության գրկում։ Արամը երկու որդիների հայր է և սիրում է ազատ ժամանակն անցկացնել նրանց հետ։

Իսկ հանրայնացված ընտանեկան լուսանկարում նրանք ասես բնության մի մասը լինեն և նրանց երջանիկ դեմքերն անչափ համահունչ են արևի հետ։ Արամ MP3-ին ընտանեկան ջերմ լուսանկարին կցել է հետևյալ գրառումը․ «Ընտանիք․․․ Հայրենիք»։

Օգտատերերը հազարավոր հավանումների են արժանացրել երգչի հրապարակումը և ակտիվորեն մեկնաբանել լուսանկարը, որտեղ հիացել են երգչի գեղեցիկ, օրինակելի ընտանիքով և ջերմ խոսքեր հղել նրանց։