«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը


Հերոսներն անմահ են իրենց սխրանքով, իրենց անձնազոհ գործով և հայրենասիրությամբ։ Հերոսները նաև վերածնվում են։ Վերածնվում և ապրեցնում, վառում տան մարած լույսն ու ապացուցում, որ կյանքը  շարունակվում է։

Եվ ահա ևս մեկ ընտանիքում հույսի լույսը վառվեց և կյանքը վերադարձավ նոր, սպասված կյանքի շնորհիվ։ Օրեր առաջ լույս աշխարհ է եկել քառասունչորսօրյա պատերազմում անմհացած Հակոբ Գրիգորյանի եղբայը։

Փոքրիկին ծնողները շնորհել են Հակոբ անունը՝ ի պատիվ հերոս եղբոր։ Գրիգորյանների ընտանիքում  երեք դուստր կա, անմահացած  Հակոբը տան միակ որդին էր և թերևս պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ  ծնողները որոշեցին ընտանիքում անպայման  Հակոբ ունենալ։

Փոքրիկ Հակոբը  լույս աշխարհ է եկել 2890գ քաշով և 50 սմ հասակով։

Առողջություն ենք մաղթում փոքրիկին և ի սրտե ցանկանում, որ փոքրիկ Հակոբը մեծանա, սովորի ու արարի հերոս եղբոր կետած խաղաղ հայրենիքում և ընտանիքի լույսը միշտ վառ պահի՝ երջանկացնելով ծնողներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: