«Էս թյուրիմացության երեսը պադոշ է»․ Մարգարիտ Եսայան


ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը համացանցային հարթակում գրառմամբ է հանդես եկել և սուր քննադատության ենթարկել Փաշինյանին։ Նա վերջինիս անվանել է թյուրիմացություն, ում երեսը պադոշ է։

«Լեզվի տակ ոսկոր չկա, ինչ իրեն հարմար է դուրս է տալիս»,- գրել է Եսայանը։ Նա նշել է, որ Փաշինյանն անամոթաբար մեջբերել է Վազգեն Սարգսյանի Մեղրիի վերաբերյալ հայտնի խոսքը, որ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում։

Եսայանն ասում է, որ Ալիևը բազմիցս հայտարարել է Զանգեզքւրի միջանցքի բացման վերաբերյալ, իսկ Փաշինյանը փոխանակ նրան պատասխանելով զբաղվի, էժան չարչիություն է անում։

Եսայանը նշել է, որ այդքանից հետո բարեկիրթ պատասխան չի կարողանում գտնել։

Այնուհետև գրառման մեջ մեղադրել է «ինչ պետք է այն էլ բանակցում եմ», «սեփական կետից եմ սկսում», «Արցախը Հայաստան է» արտահայտությունների համար և ավելացրել՝ դրանք առանց մտածելու արտաբերելը ազգին կործանման բերեց։


Понравилась статья? Поделиться с друзьями: