Էս երկրում ապրելով` 10 տարին հերիքա, որ սենց ծերանաս… Սոս Ջանիբեկյանի նախկին կնոջ հայտարարությունը


Մադոննա Հարությունյանը, ով մոդել է և նաև բլոգեր, բավականին ակտիվ համացանցային գործունեություն ունի։ Հանրությանը մոդելն առավել հայտնի դարձավ որպես դերասան Սոս Ջանիբեկյանի կին, սակայն զույգը ամուսնալուծվեց և այժմ էլ պահպանել են ընկերկական հարաբերությունները։

Նրանք համատեղ կյանքի ընթացքում դուստր են ունեցել։ Աղջնակը հավասարապես շփվում  է և՛ մայրիկի, և՛ հայրիկի հետ։

Մադոննան իր սոցտիրույթում ծրագրային միջամտությամբ ծերացրել է դեմքը և արդյունքը ցույց տվել հետևորդներին։

Լուսակարին կից Մադոննան գրել է, որ մեր երկրում 10 տարի ապրելը հերիք է նման տեսք ունենալու համար։ Մոդելի կարծիքով հայաստանյան պայմաններն այնքան դժվարին են, որ մարդիկ այս երկրում շուտ են ծերանում։

Իհարկե նա հրապարակումը հումորային ենթատեքստ ունի, սակայն մի շարք հետևորդներ համաձայնել են նրա հետ և բողոքել Հայաստանի պայմաններից, ցածր վարձատրությունից և նշել, որ մոդելի գրառումը մեր իրականությունն է և բնավ  հումորային չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями: