«Էս անասունները բերել են լցրել են էդ մարդկանց սառնարան»․ Սերժ Սարգսյանը բարկացավ հայտնի լուսանկարների մասին խոսելիս․ տեսանյութ


Սերժ Սարգսյանը համակիրների հետ հանդիպան ժամանակ խոսել է օրերս տարածում գտած լուսանկարների մասին, որտեղ պարկերի մեջ պահվում էին զոհվածների մասունքները։

Նախագահը նշել է, որ լինելով 67 տարեկան մարդ, կյանքում տեսած լինելով գրեթե ամեն ինչ ՝ կարծում էր զարմանալու այլևս ոչինչ չունի այս աշխարհում։

Նա նշել է, որ անգամ լացելու ունակություն չունի, սակայն դիտելով հայտնի լուսանկարները՝ արյունն ուղղակի սառել է երակներում։

Սերժ Սարգսյանը զարմացել է իշխանությունների մարդ տեսակի վրա, խոր զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարելի է տղաների մարմինների հետ նման կերպ վերաբերվել, չէ՞ որ նարնք իրենց ամենաթանկ բանն են տվել այս երկրի համար՝ կյանքը։

«Իսկ էս անասունները բերել են լցրել են էդ մարդկանց սառնարան։ Բա սատանա՞ չեն սրանք, բա ի՞նչ են․․․»,- ասել է Սերժ Սարգսյանը և խորհրդավոր երկար լռությունից հետո ավելացրել, որ կան այնպիսի բաներ, որոնց մասին հանգիստ չես կարողանում խոսել։ Տեսանյյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: