Էթերի Ոսկանյանի և Թելման Խաչատրյանի երկրպագուներն ավելի շատացան և նրանց շուրջ հետաքրքրությունն է՛լ ավելի մեծացավ սերիալում նրանց համատեղ նկարահանումից հետո։

Զույգը հեռուստասերիալում մարմնավորում է սիրահար զույգի։ Նրանց անմիջապես սիրավեպ վերագրվեց։ Նրանք այնքան լավ և պրոֆեսիոնալ են կերտում իրենց կերպարներին, որ ակամայից հավատում է հեռուստադիտողը։

Ամեն ինչից զատ պետք է խոստովանենք, որ նրանք միմյանց անչափ շատ են սազում և երևի հենց դա է պատճառը, որ երկրպագուներն անչափ շատ են ցանկանում, որ նրանց մշտապես միասին տեսնի։

Դերասանները չեն վարանում և հաճախ են համատեղ լուսանարներ հանրայնացնում, ինչն էլ թեժացնում է նրանց սիրավեպի մասին քննարկումները։ Եվ ահա նրանք կրկին համատեղ հրապարակմամբ են հանդես եկել։ Լուսակարն անչափ սիրառատ է ստացվել։

Զույգը կանգնած է հայելու առաջ և ասես հետևում է միմյանց զգացմունքներին։ Թելմանը լուսանկարին կից գրել է․ «Նկարահանման ենք»։ Այս գրառմամբ դերասանն ասես ցանկացել է փոքր-ինչ մեղմել սպասվող խոսակցությունները։