Էդգար Իգիթյանը ընտանեկան անչափ ջերմ լուսանկար է հրապարակել


Էդգար Իգիթյանը, որ բավականաչափ սիրված դերասան է հանրության կողմից, շարունակում է ակտիվ մնալ համացանցային տիրույթում և սիրով հաղորդակից դարձնել  երկրպագուներին իր ընտանեկան ուշագրավ կադրերն։

Դերասանն իր սոցտիրույթում հիմնականում խոսում է կյանքի փիլիսոփայության մասին և հրապարակումներն էլ շատ հաճախ հենց այդ բնույթի են։ Էդգարը երբեմն կադրեր է ներկայացնում նաև մեկամյա որդու հետ։

Եվ ահա օրերս դերասանը ընտանեկան մի գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել, որտեղ ընտանիքը անչափ գեղեցիկ է ներկայացել։ Նրանք գեղեցիկ և օրինակելի երիտասարդ ընտանիք են։

Ընտանեկան ջերմ լուսանկարին կից Էդգարը գրել է․ «Ընտանիքն Աստծո ամենամեծ պարգևն է, որ տրված է մարդուն` հոգևոր երջանկություն վայելելու համար: Որն անհրաժեշտ է պահպանել և զորացնել, քանի որ ընտանիքի հիմքը սերը և փոխադարձ հարգանքն է»։

Լուսանկարը մեկնաբանել են բազմաթիվ հետևորդներ, որոնք ջերմ ու բարի խոսքեր են հղել դերասանի ընտանիքին։ Իսկ լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: