Նունե Եսայանը հաճախ է իր տանը հյուրընկալում տաղանդավոր արտիստների։ Նրանք հետաքրքիր և արվեստաշատ ժամեր են անցկացնում և վայելում պահը։

Երբեմն էլ երգչուհին կիսվում է այդ երջանիկ վայրկյաններով հետևորդների հետ։ Նա փոքրիկ դրվագներ է ներկայացնում և ցույց տալիս, թե ինչպես են անցնում նման օրերը։

Այս անգամ Նունեն իր տանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին։ Իսկ վերջերս էլ երգչուհին հյուրընկալել էր Ռուբեն Մաթևոսյանին։ Նունե Եսայանը հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ տաղանդավոր արտիստուհու հետ զրուցում են։

Ռաիսա Մկրտչյանը պատմում է համերգային շրջագայություններից։ Նունեն տեսանյութին կից գրառում է կատարել և նշել, որ իր սիրելի Ռաիսայի զրույցներն անվերջ կարելի է լսել։

Երգչուհին մասնավորապես գրել է․ «Սա մի փոքրիկ հատված է այն հետաքրքիր զրույցից, որը անվերջ կարելի է լսել։ Շնորհակալ եմ, սիրելի՛ Ռաիսա Մկրտչյան»։