Սլոյանների ընտանիքը մասնավորապես հայտնի դարձավ ապրիլյան հայտնի դեպքերից հետո: Առիթը խիստ տխուր ու ողբերգական էր. հայրենի սահմանների անառիկության համար անմահացել էր ընտանիքի սիրելի զավակը՝ Քյարամը:
Դրանից հետո լրագրողների հետևողականության շնորհիվ հասարակությունը հնարավորություն ունեցավ հետևել այս ընտանիքի բավականին դրամատիկ կյանքի ընթացքին:
Քյարամի մահից հետո հոգեկան ծանր ապրումների պատճառով շուտով երկրային կյանքին հրաժեշտ է տալիս հերոսի հայրը:
Այս ընթացքում Քյարամի եղբայրները փորձել են ամեն կերպ վառ ու անբիծ պահել հերսո եղբոր թանկ հիշատակը:
Հետո հաջորդեցին նաև ուրախալի դրվագներ. անցյալ տարի հուլիսի 31-ին ընտանիքում տղա զավակ լույս աշխարհ եկավ: Փոքրիկին անվանեցին Ռոբերտ՝ ի հիշատակ Քյարամի բախտակից ընկերոջ՝ Ռոբերտ Աբաջյանի:
Այսօր ընտանիքն ուրախանալու մեկ այլ առիթ ևս ունի. զորացրվել է ընտանիքի զինվոր զավակը: Աննկարագրելի է մայրական ուրախության և հուզմունքի չափը, երբ մասնավորապես այս օրերից հետո հնարավորություն է ունենում գրկել զինծառայության մեջ գտնվող զավակին ու սեղմել կրծքին: