Զոհվեց առանց նահանջի. գտնվել է հայտնի տեսանյութի հրամանատարի՝ Արթուր Հակոբյանի աճյունը


Արթուր Հակոբյանը փոխգնդապետ էր։ Նա Արցախի հարավային արդեն բավականին հայտնի զորամասերից մեկի շտաբի պետն էր։ Շատերն են տեսել և հիշում փոխգնդապետի մասնակցությամբ հայտնի տեսանյութը, որտեղ հրամանատարը կապով ղեկավարում է մարտը։

Նրա «Խփե՛ք դրանց, խփե՛ք» հրահանգը շատերի ականջներում դեռ պարզ հնչում է։ Նա մի քանի օր համակարգել է մարտական գործողությունները, սակայն ի վերջո չի դիմացել և միացել է մարտի անմիջական մասնակիցներին։

Փոխգնդապետի անմահանալու լուրը շուտով տարածվել է ընկերների շրջապատում, սակայն նրա մարմինը երկար ամիսներ չէին կարողանում գտնել։ Այսօր հայտնի է դարձել, որ ի վերջո գտնվել է հրամանատարի մարմինը։

{«subsource»:»done_button»,»uid»:»20F01969-6742-4CC5-9237-6065EA5FE091_1616299639276″,»source»:»other»,»origin»:»unknown»,»source_sid»:»20F01969-6742-4CC5-9237-6065EA5FE091_1616299647224″}

Նրան որոշել են հողին հանձնել վաղը։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու վաղը՝ հինգշաբթի օրը՝ Նորքի եկեղեցում։ Արթուր Հակոբյան հրամանատարի, զորքի առաջնորդի մասին նրան ճանաչողները միայն հարգանքի ու հիացմունքի խոսքեր են հնչեցնում՝ խոր ափսոսանք հայտնելով տեղի ունեցախի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: