Զզվելի է, տղե՛րք, մեզնից մի քիչ տղություն սովորեք ու մեր չափ տղա եղեք, տղե՛րք… Անահիտ Մուտֆայանի սկանդալային գրառումը


Անահիտ Մուտաֆյանը լինելով թատրոնի դերասանուհի՝ ակտիվ ներգրավված է քաղաքական անցուդարձին և համացանցային տիրույթում հաճախ է քաղաքական գրառումներով հանդես գալիս,

թեպետ վերջին շրջանում  Անահիտը հաճախ է նշում, որ շատ է ցանկանում միայն դերասանական գործունեության մեջ ներգրավված լինել և զբաղվել սիրելի աշխատանքով, սակայն այս անգամ նա կրկին սկանդալային գրառմամբ է հանդես եկել։

Անահիտը մասնավորապես գրել է․ «Էդ անտեր տղամարդու մերանը դեֆիցիտ ա, որ չե՞ք կարողանում ճարել և մերվել, տղամարդու արժանապատվությունը դեֆիցիտա, թե՞ շատ թանկ։

Նայում եմ աջ, նայում եմ ձախ, արտաքինից բրուտալ խիտ և խնամված բեղ մորուսով, բայց իրար բամբասող, իրար կծող, իրար չպահող, իրար հետ ֆեյսբուքյան ստատուսներով հաշիվ մաքրով տղամարդիկ։

Կնկա հետ հավասար լաչառություն անող, կանանց թիկունքում թաքնվող և մենակ ստատուս գրող, բայց բեղ մորուսով տղամարդիկ։ Զզվելի է, տղե՛րք, մեզնից մի քիչ տղություն սովորեք ու մեր չափ տղա եղեք, տղե՛րք…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!