Երևանի Քաղաքապետարանը նոր բնակարաններ է հատկացրել 64 ընտանիքի


Քաղաքապետ Հ. Մարությանը կարևոր հրապարակում է հանրայնացրել՝ կցելով թեմատիկ տեսանյութ: Նա տեղեկացնում է, որ այսօր բնակարանամուտ են տոնել Սիսակյան փողոցում: Շենգավիթում առկա չորրորդ կարգի վթարային համարվող բազմաբնակարան շենքը, որտեղ բնակիչներ էին ապրում, այլևս հրաժեշտ տվեց իր բնակիչներին:

Բնակիչները վթարային բնակարանների փոխարեն քաղաքապետարանի կողմից ստացան նոր բնակարաններ: Նոր բնակարաններ ստացած ընտանիքները թվով վաթսունչորսն են:

Բնակարանների բանալիները բնակիչներին հանձնել է անձամբ Հ. Մարությանը՝ արժանանալով տարիներ շարունակ փլուզման վտանգը զգալով ապրած բնակիչների անսահման մեծ երախտագիտությանը:

Քաղաքապետը կարևորել է մասնավորապես այն հանգամանքը, որ այդպիսով լուծվում է ոչ միայն քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցը, այլ որ ամենակարևորն է այս պարագայում՝ լուծվում է նրանց կենսական ապահովության հարցը:

Նոր լուսավոր ու հարմարավետ բնակարանները կառուցվել են համայնքային միջոցներով: Հ. Մարությանի հանրայնացրած հոլովակում համառոտ ներկայացված են շինարարական աշխատանքների ընթացքն ու բնակիչների տեղափոխման, բնակարանամուտի և այլնի մանրամասները:

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։ Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։ Շնորհավորում եմ բոլորիս։

Опубликовано Hayk Marutyan Пятница, 24 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!