Երկու տարի անց․ Եռաբլուրն այսօր լուսանկարներով․ անասելի հուզիչ


2 տարի առաջ արհավիրքը սկսվեց և վերջն ասես չի նշմարվում։

Հազարավոր ընտանիքիներում ճրագը հավետ մարեց, որոնք այսօր փարատում են գտնում Եռաբլուրում։

Սուրբ բլուրը դարձել է սրբատեղի և մի ամբողջ ազգի որդիների տուն։ Տուն, որտեղ հազարավոր մայրեր, ովքեր հավետ վշտի և կարոտի մեջ են ընկղմվել, հանգստություն են փորձում գտնել Եռաբլուրում․

չէ որ այստեղ են որդիները մշտական բնակություն հաստատել։ Այցելում են, զրուցում խոսուն լռության մեջ և ետ վերադառնում տուն, որտեղ որդիները բացակա են։ Այսօր 2 տարի է ինչ չկան որդիները։

Եվ 2 տարի անց Եռաբլուրը, ցավոք սրտի, է՛լ ավելի մեծացավ և այցելուներն էլ շատացան։ 2 տարի անց Եռաբլուրն ահա այսպիսի դաժան ու տխուր տեսք ունի։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Մեր խոնարհումն ենք հայտնում հերոսներին, նրանց ընտանիքիներին։ Հավերժ փառք նրանց,նրանց գործն ամահ է և նրանց սխրանքը՝ հավետ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: