Երեկվանից հանրությունը համակ ուշադրությամբ հետևում է դեպի հայկական պետական սահման իրականացվող հակառակորդ կողմի նախաձեռնած գործողությունների ընթացքին և պաշտոնական լրահոսին:
Տավուշի սահմանին արդեն առավոտից հակառակորդը դարձյալ անցել է երեկվա սկսած գործողությունների շարունակությանը, չնայած երեկվա նախաձեռնած գործողությունների ժամանակ բավականին լուրջ վնասներով է հետ քաղվել:
Այս մասին տեղեկություն է հանրայնացրել ՊՆ մամլո խոսնակ Շ. Ստեփանյանը: Նա հայտնել է, որ առավոտյան վաղ հակառակորդը նորից շարունակում է երկժամյա դադարի տված գործողությունները:
Հայտնի է, որ մեր Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել և տրվում է համարժեք պատասխան: Երեկ նախարար Դ. Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ա. Կասպրշիկին տեղեկացրել է հակառակորդ կողմի նախաձեռնած գործողությունների մասին՝ հայտնելով, որ եթե հակառակորդը համապատասխան զսպվածություն չդրսևորի, իրենք ավելի լայնածավալ գործողությունների կանցնեն՝ ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելով:
ՊՆ մամլո խոսնակը տեղեկացրել է, որ հայկական կողմը չի թիրախավորում ադրբեջանական բնակավայրերը:
Շ. Ստեփանյանը հայտարարել է, որ մեր կողմը ոչ մի վնաս չի կրել, սակայն հնարավոր է հակառակորդի կորուստների ավելացում: