«Երկար սպասված վերադարձս Հայրենիք»․ Անդրեն օդանավակայանում սայլակով էր տեղաշարժվում․ տեսանյութ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ՝ սիրված երգիչ Անդրեն առողջական որոշակի խնդրներ ուներ։ Երգիչը ենթարկվել էր վիրահատության և այժմ գտնվում է  հետվիրահատական ապաքինման փուլում։ Նրա մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։

Անդրեն ի վիճակի չէ լիարժեք քայլելու։ Նրան կարելի է տեսնել ձեռնափայտով տեղաշարժվելիս կամ հաշմանդամի սայլակի վրա։

Եվ չնայած այս ամենին՝ երգիչը կարողանում է լիարժեք կյանքով ապրել՝  ժպտալ, ապրեցնել և մոտիվացնել իր շրջապատի մարդկանց։ Եվ ահա օրերս սիրված երգիչը ժամանանեց Հայաստան։ Ինչպես հայտնի է՝ նա մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն անչափ շատ է կարոտում հայրենիքը և մշտական այցերով կարողանում է կարոտն առնել։

Այս անգամ երգչին օդանավակայնում տեղափոխում էին հաշմանդամական սայլակով։ Տեսարանն, ինչ խոսք, սահմռկեցուցիչ էր, քանի որ երիտասարդ երգչին տեսնել սայլակի վրա դժվար է, բայց Անդրեն չի հուսահատվում և շարունակում է ժպտալ։

Տեսանյութին կից երգիչը գրել է․ «Երկար սպասված վերադարձս Հայրենիք»։ Առողջություն ենք մաղթում Անդրեին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!