«Երբ մարդը գերության մեջ է լինում ու երբ գիշերը քնում է, նա ցանկանում է առավոտյան չարթնանալ»․ պատմում է գերությունը հաղթահարած հերոսը․ տեսանյութ


Պերճ Ավետիսյանը, ով պատերազմի մասնակից է եղել, հերոսաբար կռիվ է տվել և 2 ամիս անցկացրել գերության մեջ, անգամ խոշտանգվել է։ Այժմ հանդիսանում է պատգամավորի թեկնածու։

Պերճը օրերս հանդիպում է ունեցել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահների հետ։ Հանդիպման ժամանակ զրուցել են տարաբնույթ թեմաներից, սակայն առանձնակի ուշադրության է արժանացել Փաշինյանի՝ օրերս կատարած հայտնի արտահայտությունը (գերիները 1-2 ամիս մնալու համար կներեն մեզ)։

Ավետիսյանը գերության դառնությունը ճաշակած, ամենաբարդ կյանքի ուղով անցած  և քաջ գիտակցելով գերության տանջանքները, պատմել է․ «Երբ մամրդը գերության մեջ է լինում ու երբ գիշերը քնում է, նա ցանկանում է առավոտյան չարթնանալ»։

Այնուհետև խնդրել է նմանատիպ արտահայտություններ երբևէ չանել, այնուհետև նշել է, որ իր խոսքը ներկայիս իշխանություններն ուղղակի ընդունեն որպես դիտողություն։ Վարչապետն անթույլատրելի արտահայտություն է ուղղել։

Պերճ Ավետիսյանի հետաքրքրական զրույցը ամենայն մանրամասնությամբ կարող եք դիտել վարը կցված նյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: