Հայկոյի ընկերներն ամեն բան արել էին, որպեսզի տաղանդավոր երգահանի հիշատակին նվիրված համերգը նրան արժանի լինի։

Համերգը սկզբից մինչև վերջ լի է եղել հուզիչ դրվագներով։ Հուզիչ պահերից մեկն էլ Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ համարն է եղել։ Երբ նրա մասնկացությամբ հոլովակը երևացել է մեծ դահլիճի էկրանին և հնչել․ «Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պա՛պ», բոլորի աչքերից արցունքներն ուղղակի հորդում էին։

Ժամեր շարունակ հնչել են Հայկոյի ստեղծագործությունները, որոնք մեկը մյուսից լավն էին և ականջ ու սիրտ շոյող։ Այդ հնչյունները, խոսքերը այնքան հուշեր ու ջերմություն է արթնացրել բոլորի մոտ։

Ներկաներն ուղղակի վայելեցին այդ օրը կարծես Հայկոյի հետ։ Նա ֆիզիկապես չկա, սակայն մշտապես կա իր հարազատների, ընկերների և երկրպագուների հոգում, մտքում ու սրտում։

Նրա երգերն ապրեցնում են նրան։ Հայկոյի որդու մասնակցությամբ հուզիչ դրվագներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։