«Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար». Քիմ Քարդաշյանը հայտարարություն է տարածել


Քիմ Քարդաշյանը, ով, ինչպես հայտնի է, ուշի ուշով հետևում է մեր տարածաշրջանում ընթացող բոլոր զարգացումներին և անհրաժեշտության դեպքում նաև արձագանքում, արձագանքել է նաև այս օրերի իրադարձություններին:

Նա իր թվիթերյան ու ինստագրամյան հարթակներում հրապարակում է հանրայնացրել՝ իր բազմահազար հետևորդներին ներկայացնելով տարածաշրջանում կատարվող իրադարձությունների ընթացքը:

Ներկայացնելով իրավիճակը՝ նա շեշտել է, որ չնայած շարունակվող համաշխարհային թագավարակային իրավիճակին՝ ադրբեջանական կողմը խախտել է համընդհանուր հրադադար պահպանելու ՄԱԿ-ի կոչը:

Նա իր զորակցությունն է հայտնել այս օրերին սահմանին կանգնած իր հայրենակիցներին՝ նշելով, որ այս օրերին մշտապես աղոթում է նրանց համար:

Կոչ անելով չհրահրված իրավիճակին խաղաղ լուծում տալ համավարակային առկա պայմաններում՝ Ք. Քարդաշյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է կարևոր հարց քննարկել՝ Ադրբեջանին տրամադրվող օգնությունից զրկելու մասին:

Ք. Քարդաշյանը հորդորել է իր հետևորդներին, որ յուրաքանչյուրն իր հերթին հետևողականություն դրսևորի և դիմի իր սենատորին՝ հարցը հօգուտ հայերի լուծելու որոշում կայացնելու պահանջ-խնդրանքով:


Понравилась статья? Поделиться с друзьями: