ԱԺ ութերորդ գումարման առաջին նիստին ներկա է գտնվել բժիշկ Արմեն Չարչյանը և լրագրողների հետ ունեցած զրույցում իրարամերժ պատասխաններ է հնչեցրել։

Բժիշկը նշել է, որ երջանիկ լինելու համար ամեն բան ունի՝ սիրած աշխատանք, կարողացել է ստեղծել մասնագիտական դպրոց, որտեղ վիրահատույթյուններ են կատարում իր աշակերտները, ինչպես նաև վայելում է իր շրջապատի սերն ու հարգանքը և այլն։

Այնուհետև հավելել է, որ կոմֆորտ զոնայից գալիս է մեկ այլ՝ իրեն բոլորովին անծանոթ ոլորտ հանուն ապագա սերունդների։ Պատգամավորական աշխատանքը թույլ կտա, որ երեկոյան ժամերին զբաղվի իր սիրած գործով՝ բժշկությամբ։

Զուգահեռ կզբաղվի այն գործով, որն առավել օգուտ կարող է բերել։ «Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է և ոչ քաղաքական»,- հայտարարեց Արմեն Չարչյանը, որն անմիջապես առաջացրեց լրագրողների զարմանքը և նոր հարցերի տեղիք տվեց։

Լրագրողների այն հարցին՝ ենթարկվել է բժիշկը քաղաքական հետապնդման, Չարչյանը չցանկացավ պատասխանել՝ հավելելով, որ դա իրավական դաշտ է և չի ցանկանում մտնել այդ դաշտ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։