Այս տխուր աչքերը սիրտ մաշող են։ Տասներկուամյա Արմանը պատերազմում կորցրել է հորը։ Երեխան դողացող ձայնով հիշում է հոր յուրաքանչյուր խոսք ու արարք։

Տղան, երբ այցելում է հոր շիրիմին, ասմունքով է դիմում։ «Երբ հայրիկին հիշում եմ, հուզվում եմ, որովհետև հասկանում եմ, որ էլ իրան չեմ տեսնելու։ Ես չեմ հավատում, որ ինքը չկա։ Սպասում եմ մինչև գա»։

Հոր գերեզմանին կորացած, հուզմունքը կոկորդում սեղմած խոստանում է, որ ինքն ու եղբայրը խելացի, գրագետ տղաներ են մեծանալու։ Արմանն ասում է, որ եղբորը և՛ հայր է լինելու, և՛ եղբայր։

12-ամյա Արմանը հոր կարոտը ասմունքելով է առնում։ Արմանը պատմել է, որ հոր հետ վերջին անգամ խոսել է վիրավորումից 2 օր առաջ։ Այդքան փոքրիկ ու դաժան իրականությանն այդքան մոտիկ կանգնած տղան ասես հասուն մարդու գիտակցություն ունի։

Անմահացած հերոսի որդու անասելի հուզիչ ասմունքը դիտեք կից ներկայացված տեսանյութում։