Եսիմ ով մեր հողի վրա կանգնած մեզ չասի, թե մեր գործը որն էր… տեսանյութ


Այսօր համացանցային տիրույթում մեծ քննարկումներ առաջ բերեց Երևանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նիստից մի դրվագ, որտեղ մի քանի ՀԱՊԿ առաջնորդներ, հայ բարձր պաշտոնյաներ լուսանկարվում էին և հանկարծ հնչեց լրագրողի խնդրանքը․ «Պարո՛ն Պապիկյան, մի քիչ աջ կգա՞ք»։

Մի քանի վայրկյան տևած լռությունից հետո Լավրովը բարձրաձայնեց և հայ լրագրողին նկատողություն արեց՝ ասելով, որ իր գործը լուսանկարելն է, այլ ոչ թե դիտողություն անելը։

Այս դրվագին համացանցային իր տիրույթում անդրադարձել է լրագրող Նանե Իսրայելյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Զարմանում եմ բոլոր ներկաների վրա, էս կիսառուսին մեկը չկար ասեր, որ իր գործն էլ բերանը փակ կանգնելն է, երբ իրեն նկարում են։ Ու առհասարակ, եսիմ ով մեր հողի վրա կանգնած մեզ չասի, թե մեր գործը որն էր…»։

Մեկնաբանություններում Նանեի հետ համաձայնել են բազմաթիվ օգտատերեր։ Հայտնի դրվագից մի հատված դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!