Եթե տանն ունեք ալյուր և կարտոֆլ, ապա կարող եք ստանալ այս հրաշալի բլիթներից


Մենք բոլորս էլ հաճախ ենք հոգնած լինում, որի պատճառով էլ երկարատև ընթացք ունեցող ուտեստների պատրաստումից խուսափում ենք։

Եվ ահա ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի պատրաստումն այնքան  հեշըժտ է և որի պատրաստման համար ամենասակավ բաղադրիչներն են հարկավոր։ Կարտոֆիլով բլիթներ, որոնք դուր կգան բոլորին։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 5 հ․

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 10 գ

Կարագ — 100 գ

Խաշած կարտոֆիլները իրենց իսկ խաշված մի փոքր ջրով խյուս պատրաստել, միացնել հավկիթը, ալյուրը, աղը, կանաչին և լավ խառնել։

Ալյուրով թաթախված տախտակի վրա գնդեք ստացվածը և բաժանեք չորս հավասար մասերի, որոնք նույնպես պետք է գնդերի վերածել, գրտնակով բացել, ստանալ բարակ բլիթներ, բաժանել երկու մասի,

յուրաքանչյուրի վրա դնել մեկ կտոր կարագ, ծածկել և երկու կողմից տապակել բուսայուղով թավայում, որից հետո անձեռոցիկի օգնությամբ ազատվեք ավելորդ յուղից և վայելեք այս անչափ համեղ ուտեստը։


Понравилась статья? Поделиться с друзьями: