Եթե չգիտեք կանաչ լոլիկն ինչպես պատրաստել, ապա փորձեք այս բաղադրատոմսով, այն իսկապես անմահական համ ունի


Աշունն առանձնանում է բերքահավաքով, համով , գեղեցիկ և տերևաշատ այգով։ Հենց աշնանն է, որ այգում թփերի տակ թաքնված են մնում չհասունացած կամ կիսակարմիր լոլիկները, որոնք ոչ անչափ համեղ են լինում՝ հասունացած լոլիկներից ոչ պակաս։ Կանաչ լոլիկը ոչ միայն թթվի համար է կիրառելի, այլև հրաշալի աղցան է ստացվում։

Եվ ահա ներկայացնում ենք կանաչ լոլիկով, մարինացված աղցանի բաղադրատոմսը, որը կհիացնի ձեզ և կդառնա ձեր սեղանի անբաժանան մասը։

Անհրաժեշտ է՝

Կանաչ լոլիկ — 500 գ

Պղպեղ — 1 հ․

Գազար — 1 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Բուսայուղ — 2 ճ․գ․

Խնձորի քացախ — 1 ճ․գ․

Աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Եվ այսպես, կանաչ լոլիկները և գազարը կիսալուսնաձև և շատ բարակ կտրատել, իսկ պղեղը բարակ զոլերով, սխտորը կարելի է ճզմել, կանաչին էլ ցանկալի է, որ մանր կտրատած լինի։

Բոլոր բաղադրչները միախառնել և դնել սառնարանում մի քանի ժամով, որպեսզի մարինացվի, այնուհետև կարելի է վայելել կարտոֆիլով կամ փլավային ուտեստների հետ։ Աղցանը ոչ միայն օգտակար է, այլ նաև անչափ հաեղ։ Պատրաստեք և ինքներդ կհամոզվեք։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: