Սիրված հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը այն մայրիկների դասին է պատկանում, ովքեր աշխատանքը, կենցաղը, փոքրիկների խնամքը համատեղում են։

Լիլիթը հաճախակի է կիսվում հետևորդների հետ կյանքի դժվարություններից։ Բզմիցս է նշել, որ երբեմն հոգնում է, սակայն կարողանում է ուժ գտնել և առաջ մղվել։ Այս անգամ հաղորդավարուհին կարողացել է ժամանակ գտնել և հանդիպել մտերիմի՝ Լիլիթի հետ։

Նրանք ժամանակն անցկացրել են երեխաների հետ։ Համատեղ ժամանցից հեռուստահաղորդավարուհին լուսանկար է հանրայնացրել և կից կատարել հետևյալ գրառումը․ «Ես, Լիլիթը և մեր գազանիկները։

Աշխատող մամաներին դժվար է․ կիսում ենք պատասխանատվությունն ամեն հարցում՝ հասցնում ենք տան գործերը, խնամում ենք երեխաներին, փորձում ենք լինել ներկայանալի։ Որքան ենք հոգնում՝ ասելի չէ, քանի ժամ ենք քնում՝ հաշված, ե՞րբ ենք վերջին անգամ հանգստացել՝ չեմ հիշում։

Վստահ կարող եմ ասել՝ լինում են հուսահատության, հուսալքության պահեր, բայց մենք և դուք միշտ գտնում ենք ուժ, քանի որ կանայք ամենաուժեղ սուպեր հերոսներն են»։