«Դու ծնվել ես շատերիս կյանքը գեղեցկացնելու համար»․ Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկին և հրապարակել նոր լուսանկարներ․ Սոֆի Դևոյանն է՛լ ավելի է երիտասարդացել


Սոֆի Դևոյանի ընտանիքի նկատմամբ հանրությունն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում և  հատկապես կանանց նկատմամբ։

Այս ընտանիքի հայտնի կանայք տաղանդավոր են և սիրված։ Սոֆի Դևոյան պարուհին տարիներ շարունակ հիացրել է հանրոթյանը, Զարուհի Բաբայանն իր երգով ու յուրօրինակ տեսակով գրավել շատերին, իսկ ահա Սոֆի Դևոյան կրտսերը ընտրել է պարուհի տատիկի ուղին և շաունակում է հիացնել իր հանդիսատեսին։

Նա պարն իր մոտեցմամբ գեղեցկացրել և տաղանդավոր տատիկից ժառանգածը դարձրել ժամանակակից և է՛լ ավելի գեղեցիկ։

Սոֆի Դևոյան կրտսերը հաճախ է խոսում տատիկի մասին և նշում, թե որքան շատ է սիրում նրան ու հպարտանում նրանով։ Այսօր՝ հուլիսի ութին, Սոֆի Դևոյանը տոնում է 73-ամյակը։

Թոռնուհին տատիկի հետ համատեղ լուսանկարներ է հանրայանցրել և շնորհավորել տատիկին։ Նա մասնավորապես գրել է․ «Դու ծնվել ես շատերիս կյանքը գեղեցկացնելու համար։ Ծնունդդ Շնորհավոր, ՏԱ՛Տ Ջան»։ Շնորհավորում ենք սիրված պարուհուն և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: