Այսօր ցանկանում ենք ներկայացնել ձեզ մի շատ առողջարար, վիտամիններով լի, դիետիկ ապուր:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
— սոխ 3 գլուխ
— լոլիկ 400 գր.
— կաղամբ կես գլուխ
— կանաչ պղպեղ 1 հատ
— ջուր
— աղ, սև պղպեղ
— մաղադանոս
— նեխուր 2 ցոխուն
Պատրաստման եղանակը՝
1. Բանջարեղենը լվանալ, մաքրել և մանր կտրատել, այս ամենը կաթսայի մեջ լցնել, այնքան ջուր է պետք վրան լցնել, որ ծածկի մանրացված բանջարեղենը:
2. Եռացնել, այնուհետև ցածր կրակի վրա եփել մինչև բանջարեղենը դառնա փափուկ:
3. Համեմել կտրատված կանաչիով, աղ և աղացած սև պղպեղ ավելացնել:
Ահա և բանջարեղենով ապուրը պատրաստ է:
Այս անուշահամ, գունագեղ և համեղ ապուրով դիետան ավելի հաճելի բնույթ կստանա:
Բարի ախորժակ: