Երգչուհի Լիլուն, ով բնակվում է Ամերիկայում, կիսվում է առօրյայով իր հետևորդների հետ։

Լիլուն 2-րդ անգամ է մայրացել և հաճախ հանրայնացնում է լուսանկարներ երեխաների հետ՝ Ռոբերտի և փոքրիկ Մարիայի։ Երգչուհին մշտապես նշում է, որ չնայած մեծ հեռավորությանը՝ հոգու բոլոր թելերով կապված է իր հայրենիքին։

Լիլուն այս անգամ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել, որոնց կից գրառման մեջ նշել է, որ կյանքը լի է դժվարություններով և դժվարին օրերի կողքին կան լուսավոր օրերը։

Նշել է, որ պետք է սովորել շրջանցել ցավը, ուժ գտնել ներսից և երջանկացնել շրջապատի մարդկանց։ Եվ այդ հարցում նրան օգնում է ամուսինը։

Լիլուն մասնավորապես գրել է․ «Կյանքն ապրում ենք իր դժվարություններով, դժվար օրերին հաջորդում են լուսավոր օրերը ու քանի դեռ ապրում ենք, պիտի սովորենք շրջանցել ցավը, սովորենք սփոփել մեզ, ուժ գտնել մեր մեջ, որ մեզ շրջապատող մարդկանց էլ երջանիկ պահենք, քանի դեռ կյանքը շարունակվում է։ Քո շնորհիվ հիմա ավելի ուժեղ եմ քան երբեւէ…..»։