Դերասան Աղաս Մանուկյանն այսօր գնացել է զինկոմիսարիատ. ահա թե ինչ են նրան պատասխանել


Դերասան Աղաս Մանուկյանը երեկ իր սոցցանցային էջում հայտարարել էր, որ պատրաստ է որպես կամավորական համալրել մեր սահմանին կանգնած զինծառայողների շարքերը: Նրա հայտարարությունը շատ մեծ ոգևորությամբ ու խրախուսական արտահայտություններով ընդունվեց մարդկանց կողմից:

Այսօր կեսօրին դերասանը փոքրիկ տեսանյութ է հանրայնացրել իր սոցցանցային էջում՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ գնացել է զինկոմիսարիատ: Նա ցույց է տվել իր զինվորական գրքույկն ու նշել, որ գնում է գրանցման համար:

Քիչ անց զինկոմիսարիատից դուրս գալուց հետո նա տեղեկացրել է, որ իրեն գրանցել են ու ասել, որ անհրաժեշտություն առաջանալու դեպքում իր հետ անպայմանորեն կապ կհաստատեն:

Հանրայնացված տեսանյութի վերջում դերասանը ցանկություն է հայտնել, որ Աստծո կամոք անհրաժեշտություն չառաջանա կամավորներին սահման կանչելու, սակայն վստահեցրել է, որ նման անհրաժեշտության դեպքում ինքն առաջիններից է լինելու:

Իր հանրայնացրած տեսանյութն Ա. Մանուկյանը մեկնաբանել է հետևյալ արտահայտությամբ. «Ուժեղ ենք, հզոր ենք, ձեր հետ ենք, ախպերներ»: Այն ներկայացնում ենք կից:

Ուժեղ ենք,հզոր ենք,ձեր հետ ենք ախպերներ!!!✊💪

Опубликовано Aghas Manukyan Среда, 15 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!