Դդումն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն ձմռանը մուրաբայի տեսքով ճաշակելը ևս օգտակար է և, իհարկե, չափազանց հաճելի։ Այս օրերին ձմռան շուկան առատ է պինդ տեսակի դդմով։ Այս բաղադրատոմսով դդմի մուրաբան առաջարկում ենք պատրաստել առանց կիր կամ սոդա։
Եվ այսպես, անհրաժեշտ կլինի՝
1 կգ մաքրած կտրտած դդում
1 կգ շաքարավազ
1 թեյի գդալ կիտրոնի աղ
Մեխակ՝ ըստ ճաշակի
Դդումի վրա լցնել շաքարավազը և կիտրոնի աղը։ Գիշերն այդպես թողնել: Շաքարավազը կհալվի, դդումն էլ բավականին ջուր կարձակի: Առավոտյան դդումը այդ ջրից քամիչով հանել և օշարակը դնել եփվի։ Երբ կեռա, կրակից վերցնել և դդումի կտորները նորից լցնել տաք օշարակի մեջ։
Հովանալուց հետո կրկին հատիկը օշարակից առանձնացնել և կրկնել գործողությունը: Սպասել հովանա և մուրաբան դնել ցածր կրակի վրա, եփել 5 ր։ Եթե մեխակով եք սիրում, վերջին անգամ եփելիս ավելացրեք մի քանի հատ մեխակ:
Սպասել հովանա, ապա կրկին դնել 5 ր եփվի (սա արդեն 4-րդ մոտեցումն է) , սպասել հովանա ավելացնել վանիլին: Բաղադրատոմսը՝ Տաթևիկ Թորոսյանի։