Ամռանը դդմիկով կոտլետներն ամենապահանջված են։ Դրանք հարմար է համադրել տարբեր ուտեստների հետ՝ փլավային, աղցանների հետ կամ առանց որևէ ուտեստի համադրությամբ, այլ բանջարեղենային այս կոտլետով ուղղակի պատրաստել սենդվիչներ և այն մատուցել նորովի ու է՛լ ավելի համեղ տարբերակով։
Սակայն այս անգամ կներկայացնենք դդմիկով կոտլետի հազարավոր բաղադրատոմսերից մեկը, որի օգնությամբ կստանաք համեղ կոտլետներ, որոնք շատ արագ և առանց որևէ դժվարոթյամբ կստացվեն։
Անհրաժեշտ է՝
Դդմիկ — 3
Գազար — 1
Կարտոֆիլ — 1
Հավկիթ — 2
Աղ, պղպեղ
Մաղադանոս
Սխտոր — 1 ատամիկ՝ ճզմած
Ալյուր — 1 ճ․գ․
Բուսայուղ
Քերիչով անցկացրած դդմիկներին աղ անել և թողնել ջրքամվի։ Այդ ընթացքում քերել կարտոֆիլը և կրկին ջրքամել։ Դդմիկն ու կարտոֆիլը միախառնել, միացնել քերած գազարը, հավկիթները, մաղադանոսը, սխտորը, ալյուրը,ապա համեմել և լավ խառնել։ Տապակել բուսայուղում։
Այս կոտլետները կարելի է մատուցել թթվասերային սոուսով, որի համար թթվասերին ուղղակի հավելեք մայոնեզ, սխտոր, սամիթ և լավ խառնեք։ Ահա և վերջ համեղ ընթրիքը պատրաստ է։ Վայելեք։