Դդմիկով բլիթներ, որոնք անմահական համ ունեն․ անպայման փորձեք


Քանի դեռ մարդը հնարավորություն ունի օգտագործելու այգում աճած էկոլոգիապես մաքուր և օրգանիկ այս բանջարեղենը, ապա հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել պետք չէ։ Դդմիկն օգտակար վիտամիններով հարուստ բանջարեղեններից մեկն է, որով պատրաստված ցանկացած ուտեստ համեղ ու յուրահատուկ համային հատկանիշ է ձեռք բերում։

Այս բանջարեղենով պատրաստված կոտլետներն ամենակտուալներից են, սակայն այս անգամ սիրով առաջարկում ենք դդմիկով պատրաստված բլիթներ, որոնց համից անհնար է կշտանալ։

Անհրաժեշտ է՝

Դդմիկ — 350 գ

Պանիր — 70 գ

Հավկիթ — 2 հ․

Ալյուր — 2 ճ․գ․

Փխրեցուցիչ — 5 գ

Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության

Դդմիկն ու պանիրն անցկացնել քերիչով՝ նախընտրելի է մեծ անցքերով քերիչ օգտագործել։ Եվ մնացած բոլոր բաղադրամասերը միացնել և լավ խառնել։ Ստացվում է ջրիկ զանգված, որն անհրաժեշտ է տապակել նրբաբլիթների նման ՝ յուղաթղթով նախապատրաստած ձևամանում ջեռոցի մեջ։

Բլիթները կարող եք մատուցել ճաշին, ընթրիքին՝ համադրելով ցանկացած ուտեստի, աղցանի հետ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!