Գորիսը հրաժեշտ տվեց իր հերոս զավակին․ տեսանյութ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք օրեր առաջ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող զոհվեց։

Նա սերժանտ Հրաչ Մանասրայան էր, ով երկու երեխաների հայր էր։ Լուրը հոգեցունց արեց ողջ հայությանը և հերթական անգամ ասես եկավ ապացուցելու, որ պատերազմը չի ավարտվել; Այն շարունակում է կյանքեր խլել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։

Թշնամին էլ իր հերթին  որևէ առիթ բաց չի թողնում ցույց տալու  և ապացուցելու այն, որ բնավ խաղաղության կողմնակից չէ՝ անկախ իր պաշտոնական խոսքից։ Հակառակորդը շարունակ փորձում է հրահրել  և սադրել։ Հրաչը Գորիսից էր։ Եվ այսօր իր բնօրրանը վերջին հրաժեշտը տվեց իր հերոս որդուն։

Արցունքներ, խոր ափսոսանք, անդառնալի ու սիրտ մաշող կորուստ, դրոշ, զինանշան և աղոթք։ Աղոթք առ Աստված հերոսի լուսավոր հոգու խաղաղության համար։

Ահա այսպես ճանապարհեցին հերոս հայորդուն՝ Հրաչ Մանասարյանին։  Տեսանյութը ներկայացնում ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: