Օրերս Գոռ Հակոբյանի միջնեկ որդին՝ Ֆելիքսը, դարձավ յոթ տարեկան։ Դերաասանը երեք որդիների հայր է։ Յոթամյա Ֆելիքսի ծնողները նրա տարեդարձի առիթով բացօթյա խնջույք են կազմակերպել Աշտարակում։

Հոբելյարի մայրը՝ Հրուշ Մնոյանը պատմել է, որ մեծ խնջույք չեն կազմակերպել, քանի որ առջևում մեծ ուրախություն ունեն պլանավորած։ Ծնողները որոշել են մկրտել երեք որդիներին և նախատեսել են մեծ խնջույք կազմակերպել։

Իսկ յոթամյակի խնջույքին երեխաները լավ ուրախացել են։ Ծնողները մուլտհերոսներ էին հրավիրել։ Հրուշը նաև նշեց, որ նման հարցերում ամուսինը միշտ օգնում է՝ անկախ զբաղվածությունից։

Իսկ ծննդյան նվերը Ֆելիքսի համար իսկական անակնկալ է եղել․ նա երազում էր էլեկտրական ինքնագնաց ունենալ և գիտակցելով, որ թանկ նվեր է ցանկանում, չէր կարծում, որ այն կգնեն ծնողները։ Հրուշը պատմել է, որ ընտանիքի և տատիկների կողմից կարողացել են իրականացնել այդ նվերը։

Ֆելիքսը կեսգիշերին ամեն ինչ կազմակերպել է, որ լավ անցնի ծնունդը։ 23:55-ին մարել է տան բոլոր լույսերը և նստել, սպասել մինչ կշնորհավորեն, իսկ երբ ստացել է նվերը, տղան իսկապես երջանկացել է։