Սաթենի Հազարյանը հուզված հրապարակում է կատարել։ Ինսթագրամյան օգտահաշվի «պատմություններ» հատվածում, որտեղ տեղեկությունը հասանելի է 24 ժամ, տեղեկացրել է, որ գողացել են իր պայուսակը։

Պայուսակում եղել են իր բոլոր փաստաթղթերը, գումար և այնպիսի իր, որն իր համար անսահման թանկարժեք իր է։ Գողությունը կատարվել է մեքենայից։ Սաթենիկն անչափ հուզված էր։ Նա խնդրել է, որ գտնողները կամ տղեկության տիրապետողները անմիջապես կապվեն իր հետ։

Խոսքում դերասանուհին նշել է, որ շտապ անհրաժեշտ է գտնել պայուսակը և ունի բոլորի օգնության կարիքը։ Սաթենիկ Հազարյանը հանրայնացրել է պայուսակի լուսանկարը, որի վրա գրված է «Գողացել են պայուսակս բոլոր փաստաթղթերով»։

Բազմաթիվ օգտատերեր պատրաստակամություն են հայտնել օգնել և աջակից լինել դերասանուհուն և հուսադրել, որ Սաթենիկը շուտով կգտնի պայուսակը և այդքան թանկ նշանակություն ունեցող իրը։

Դերասանաուհու երկրպագուները հնարավորինս շատ և արագ տարածում են լուսանկարը, որպեսզի կարողանան արագ գտնել պայուսակը և իրը, որն այդչափ թանկ է Սաթենիկի համար։