Գոհար Ավետիսյանը նոր սիրելի ունի․ դիմահարդարը ցույց է տվել թանկարժեք նվերները և պատմել սիրելիի մասին


Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը օրերս հայտնել է իր կյանքում տեղ գտած նորության մասին։ Մոսկվայաբնակ միլիոնատեր դիմահարդարը նոր սիրելի ունի։

Իհարկե, առայժմ Գոհարը հետևորդներին սիրելիին ցույց չի տվել, սակայն փոխարենը ցույց է տվել, թե ինչ թանկարժեք նվերներ է ստացել նրանից․ թանկարժեք վզնոց և ծաղկեփունջ, որոնք ուղղակի հիացրել է դիմահարդարին և նրա հետևորդներին։

Հանրայնացված լուսանկարներին կից Գոհարը գրել է՝ Ինչպիսին այգեպանն է, այնպիսին էլ իր այգին է և ես բնավ ծաղիկները նկատի չունեմ։

Անմիջապես նկատելի է, որ Գոհարը երջանիկ է։ Նրա աչքերը երջանկությունից ուղղակի փայլում են և օր օրի ավելի ու ավելի վառ։ Գոհարը երկու անգամ ամուսնացած է  եղել։

Հիշեցնենք, որ նա երկրորդ ամուսնուց ունի որդի՝ Գասպարը, ով 2,5 տարեկան է և մայրիկի հետևորդների սիրելին։ Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: