Գոհար Ավետիսյանը բավականին բաց ու անմիջական անհատ է, ով չի խուսափում իր երջանկության ու անցկացրած գեղեցիկ պահերի մասին պատմել նաև իրենով հետաքրքրվող օգտատերերին։

Գոհարը վերջերս շատ գեղեցիկ ու տպավորիչ ճամփորդություն է ունեցել ամուսնու հետ։ Նրանք միասին հաճելի պահեր են անցկացրել, որոնցից ուշագրավ դրվագներ է ֆիքսել հայտնի դիմահարդարը և տեղադրել իր սոցհարթակում։

Գոհարի հրապարակած կադրերից մեկում նա առավոտյան ամուսնու հետ վայելել է նախաճաշ՝ հիանալով պատուհանից բացվող տեսարժան ու գեղեցիկ տեսարանով։

Հետո նա լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Լուսանկարին կից նա գրառում է արել՝ ամուսնուն անվանելով աշխարհի ութերորդ հրաշալիք։

Նշենք, որ Գոհարի այսօրինկա ջերմ ու սիրառատ պահվածքը անձնական տիրույթում բավականին նոր ու հազվադեպ երևույթ է հանրային, սոցիալական հարթակներում, քանի որ նա հնարավորինս քիչ էր խոսում անձնական բնույթի հարցերի մասին։

Գոհարի տեղադրած գեղեցիկ ու սիրառատ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։