Ինչպես արդեն գիտեն շատերը՝ սիրված երգչուհին՝ Սիրուշոն, երրորդ երեխային լույս աշխարհ բերեց Ամերիկայում։

Նա ԱՄՆ-ում է ընտանիքի հետ միասին։ Նրանց են միացել նաև Սիրուշոյի ծնողները, ովքեր հնարավորություն ունեցան բավականին երկար ժամանակ անցկացնել թոռնիկների հետ և իսկապես վայելել այդ ժամանակահատվածը։

Իսկ այժմ ընտանիքը վերադառնում է Հայաստան։ Այս մասին հայտնում է Սիրուշոն, ով համացանցային իր հարթակում ցույց է տվել մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է ճամպրուկների առատություն, օդանավակայան և իհարկե երգչուհու ուրախությունը․ չէ՞ որ վերջապես վերադառնում է տուն։

Նա նորածին դստեր՝ Զաբելի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել օդանավակայնից, որը մակագրել է․ «Գնում ենք տուն, փոքրիկ»։

Սիրուշոն երջանիկ է, որ շուտով կլինի Հայստանում։ Նա բազմաթիվ անգամներ նշել է, որ Հայաստանում ինքն իրեն անչափ լավ է զգում, և իր տունը հենց Հայաստանն է։

Նա լայն հնրարավորություններ ունի բնակվելու այնտեղ, որտեղ կցանկանա, սակայն երգչուհին նախընտրում է ապրել հենց Հայաստանում։