Գնացել էինք համերգի ու մեր զինվորները ուղղակի չթողեցին երգեինք


Կարեն Աթոյանը մի հոլովակ է հանրայնացրել՝ բավականին ուշագրավ մեկնաբանություն կցելով: Նա ներկայացրել է իրենց համերգային շրջագայությունից մի դրվագ: Սահմանակից զորամասերից մեկում համերգի գնացած երգիչներին զինվորները պարզապես չեն թողել երգել:

Նրանք իրենց խրոխտ խմբով միացել են երգչախմբին ու ավելի բարձր ձայնով սկսել ձայնակցել: Նրանք երգել են «Հսկա երկիր է Հայաստանը մեր» հայտնի հայրենասիրական երգը:

Արդյունքում բավականին ազդեցիկ ու հզոր հոլովակ է ստացվել, որը դիտելիս մարդու հոգին լցվում է անափ սիրով առ հայրենիք: Հանդիսատեսի կողմից ծածանվող դրոշները, չդադարող ծափերը համալրում են համընդհանուր տոնական միջավայրի աուրան:

Խրոխտ երգի հայրենասիրական ոգին հընթացս ամբողջանում և համալրվում է նաև հայկական համախմբված քոչարիով, որը ևս հավաքական հաղթանակների խոսուն խորհրդանիշ է: Շուտով դահլիճն ու բեմն ամբողջությամբ լցվում է պարող զինծառայողների հոծ բազմությամբ:

Նկարագրված գեղեցիկ ու հզոր տեսարանը կարող եք դիտել ստորև կցված հոլովակում:

Գնացել էինք համերգի ու մեր զինվորները ուղակի չթողեցին երգեինք դիտեք մինջև վերջ և տարածեք թող մայրերնել տեսնեն ԱՌՅՈՒԾ ՏՂԵՔԻՆ

Опубликовано Karen Atoyan Вторник, 28 января 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!