Գարիկ Պապոյանը առաջին անգամ դստեր հետ տեսանյութ է հրապարակել․ նա միշտ թաքցնում էր դստերը


Գարիկ Պապոյանին շատերն են սիրում և գնահատում նրա տաղանդը։ Գարիկը և կինը՝ Մարիաննան, չեն սիրում հրապարակել երեխաների մասնակցությամբ դրվագներ։

Նրանք արդեն տասը տարվա ամուսիններ են։ Ինչպես հայտնի է՝ նրանք երեք դուստրերի ծնողներ են։ Աղջիկների մասնակցությամբ հրապարակումների կարելի է հանդիպել Մարիաննայի ինսթագրամյան տիրույթում, այն էլ՝ շատ հազվադեպ։

Սիրված հումորիստ, երաժիշտ, պրոդյուսեր Գարիկ Պապոյանը դուստրերին յուրահատուկ անուններ է շնորհել՝ Ամելի, Ադանե, Ագաթա։ Փոքրիկ Ագաթան ընդամենը մեկ տարեկան է։

Եվ ահա, Գարիկ Պապոյանը բացառություն  է կատարել և դստրիկներից մեկի մասնակցությամբ մի հոլովակ է ներկայացրել։ Տեսանյութը բավականին հուզիչ է և գեղեցիկ։ Հոլովակում Գարիկը նավարկում է, իսկ դուստրը պարբերաբար փարվում և համբուրում հայրիկին։

Հոր և դստեր նման ջերմ հարաբերությունը հիացրել և հուզել է Գարիկի հետևորդներին։ Վարը կցված տեսանյութում կարող եք ականատես լինել այդ ջերմ հարաբերություններին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!