Այսօր առավոտյան հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան հաշվի գլխավոր նկարը հեռացրել է և այն փոխարինել սև գույնով։

Օգտատերերն իրենց անհանգտստությունն էին հայտնել և հետաքրքրվել, թե ի՞նչ է պատահել Գայանեին։ Բանն այն է, որ հաղորդավարուհու, դերասանուհու ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է Գայանեի ընտանիքի անդամը՝ եղբայրը։

Նա վերջերս վարակվել էր կորոնավիրուսով։ Երկիրն իր ճիրանների մեջ առած համաճարակը փաստորեն դեռ կյանքեր է խլում և չի խնայում անգամ երիտասարդներին։

Նա ընդամենը քառասունվեց տարեկան էր։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մարդկությունն ուղղակի տառապում է, բայց և չի դադարում շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ։ Հիշեցնենք, որ Գայանեն բնակվում է Ամերիկայում։

Գայանե Ասլամազյանին հարազատի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցություններ և վշտալից խոսքեր են հղել ինչպես հայտնի մարդիկ, այնպես էլ երկրպագուներ և ուղղակի օգտատերեր։ Մենք նույնպես հայտնում ենք մեր ցավակցությունները հաղորդավարուհուն և նրա ընտանիքին։