Բողոքի ակցիա Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում:
Շինարարական ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան կոչվող հատվածում: Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությանը մասնակից քաղաքացիները փակել են ճանապարհը և պահանջում են վարձատրել կատարած շինաշխատանքի համար չվճարված գումարները։ Պատճառն այն է, որ 2018 թվականի սեպտեմբերից մինչև հիմա իրենց կողմից կատարված աշխատանքի համար չեն վարձատրվել: Ուստի այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար:
Բողոքի ցույցին մասնակցում են շինարարական 20 ընկերությունների աշխատակիցներ: Ակտիվիստների հետ է անդիպել ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, ով այս պահին խոսում է բողոքի ակցիայի մասնակցիների հետ և փորձում է նրանց հետ համաձայնության գալ: