Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու տնօերնի դեմ


Կառավարության  շենքի դիմաց ընթանում է հերթական բողոքի ակցիան: Այս անգամ բողոքի ակցիայի մասնակիցները    հավաքվել են պահանջելու  Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը:

Ակտիվիստները, որոնք, ի դեպ, կենդանասերներն ու   կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն են,  վստահեցնում են, որ այգու կենդանիները  սատկում են  կենդանաբանական այգու սխալ  կառավարման և աշխատանքի  հետևանքով: Ակտիվիստները բազմիցս կազմակերպել են տարբեր բողոքի ցույցեր տարբեր վայրերում: Այս անգամ նրանք նպատակ ունեն  վարչապետի  ուշադրությանն արժանացնել  և նրան ներգրավվել այս լրջագույն   խնդրին լուծման պրեցեսին:

Ակտիվիստները պնդում են, որ  տարբեր կենդանիների անկման խնդիրների վերաբերյալ  հարուցվել են մի շարք քրեական  գործեր, որոնց մինչ այժմ ոչ մի ընթացք չի տրվում:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!