Բոլորին հավատացնում եմ՝ տեսանյութի մեջ, որտեղ տեսնում եք պարող կանանց, որևէ մեկը որդեկորույս չէ․․․ համացանցի տհաճ քննադատությունը


Այսօր համացանցը բուռն կերպով քննարկեց ու շարունակ քննադատեց նախօրեին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված անմահացած հերոսների ծնողների հետ հանդիպումը։ Աննա Հակոբյանը հրավիրել էր հերոս մայրերին զրուցելու, կիսելու ցավն ու վիշտը և փոքր-ինչ թեթևացնելու նրանց։

Հանդիպումը ուղեցվել է ճաշկերույթով և փոքրիկ համերգային ծրագրով։ Համացանցում ակտիվորեն շրջանառվում է հանդիպման այն փոքրիկ հատվածը, որտեղ  պարահրապակում կանայք են պարում։ Օգտատերերի որոշ հատված սկսել է քննադատել՝ նշելով, որ մայրերը մոռացել են իրենց վիշտը և նման ոչ կոռեկտ արտահայտություններ։

Այս տհաճ միջադեպին անդրադարձ է կատարել լրագրող Նանե Արզումանյանը։ Նա համացանցային իր հարթակում գրել է․ «Քառօրյա պատերազմում որդուն կորցրած մայր էր քիչ առաջ զանգահարել ու լացում էր․․․

Չգիտեի՝ ինչ ասել տիկին Մարինեին կամ ինչպես հանգստացնել: Ո՞նց եք մարսելու դուք այսքան ցավ պատճառելը այս մայրերին։ Ուզում եմ խնդրել բոլորիդ՝ փակեք այս թեման, մի փոքր մարդ գտնվեք և վերջացրեք։

Բոլորին էլ հավատացնում եմ՝ տեսանյութի մեջ, որտեղ տեսնում եք պարող կանանց, որևէ մեկը որդեկորույս չէ։ Այնտեղ կան բազմաթիվ դրվագներ, թե ինչպես են Մայրերը ողբում, տարածեք և հանգստացեք։ Տեսեք, թե ինչպես են տառապում և ժպտացեք․․․ Ժողովուրդ, չի կարելի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: