«Բերեցին կոխեցին էդ սորոսականներին․․․ երկու տղամարդ, որ թողեն իրար հետ կարգվեն, բա էրեխեն պապա ո՞ւմ ասի»․ քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ


Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ հանդիպման ժամանակ քաղաքացի Անդրանիկ Ավետիսյանը խոսելու է և մանրամասնել, որ իրեն այդ դահլիճ բերել է «Հայաստան» դաշինքը, հայրենասիրությունը և նրա համար, որ իր կարծիքով յուրաքանչյուրին երբ հարցնեն ո՞ր նախագահի օրոք են լավ ապրել, անմիջապես կպատասխանեն, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք։

Այնուհետև նշել է՝ ուժեղ Հայաստանի համար ծրագիր է պետք և բարձր է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը։

Ապա անդրադառնալով ներկայիս իշխանություններին՝ ասել է․ «Բերեցին կոխեցին էդ սորոսականներին, էդ օրենքները․․․ գեղացին ասում ա՝ ա՛յ մարդ, ո՞նց հասկանանք երկու տղամարդ, որ թողեն իրար հետ կարգվեն, բա էրեխեն պապա ո՞ւմ ասի»։ Խոսքի ավարտին հույս է հայտնել, որ ցանկանում է ապագայում հուսահատ չլինել և տեսնի ուժեղ Հայաստան։

Քաղաքացին ջերմ ծափահարությունների արժանացավ։ Առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց քաղաքացուն, համաձայնեց քաղաքացու հետ և վստահեցրեց, որ կառավարման փորձի տեսակետից ոչ ոք չի կարողանա իրենց թիմին գոնե մոտ լինել։

Ավելացրել է, որ 3 տարի է «բառադիության» հետ գործ ունեն։ Առավել մանրամասն կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: