Այս տորթը ֆրանսիական խոհանոցի իսկական գլուխգործոց է: Հիանալի տեսք եւ աննման համ ունի:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
Տորթի համար
Ձու — 3 հատ
Աղ – պտղունց
Շաքար — 100 գր
ալյուր — 50 գր
Քաղցրավենիք — 25 գր
Վանիլային շաքարավազ:
Կրեմի համար:
Կաթ — 2 բաժակ
Շաքար — 1 բաժակ
Ձու — 3 հատ
Օսլա — 60 գր
Կարագ — 200 գր
ժելատին `10 գ
Օշարակի համար.
Ջուր — 100 մլ
Ելակի լիկյոր — մեկ բաժակ
Շաքար — 75 գ
ելակ `750 գր:
Պատրաստման եղանակը
Ձվերը կոտրել այնպես, որ ձվերը եւ սպիտակուցները բաժանված լինեն, երկու բաղադրիչներն առանձին խառնել: Շաքարավազը լցնել սպիտակուցի զանգվածի մեջ, եւ ավելացնել մի պտղունց աղ, հարել միջին արագությամբ: Դեղնուցի զանգվածին ավելացնել ալյուր, օսլա եւ վանիլին: Ապա այս երկու զանգվածները խառնել, ավելացնել ալյուր: Խմորը տեղադրել թղթի վրա եւ 20-30 րոպե ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում թխել:
Եթե չեք ուզում խմորեղենը կիսել, կարող եք մինչև թխելը բաժանել 2 հավասար մասերի, նոր թխել:
Կրեմի համար կաթը եփել, սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի, եւ նոր միայն ավելացնել հարած շաքարավազով, օսլայով և ձվով:
Կարագի մի մասը լցնել թավայի մեջ և դնել կրակին, որ շատ քիչ հալի: Ապա անջատել և մյուս մասն ավելացնել ու և խառնել: Այնպես, որ կարծես փխրուն ստացվի, որին ավելացնել կաթնափվային խոռնուրդը:
Ջելատինը լցնել սառը, նախապես եռացրած ջրի մեջ: Խառնել:
Օշարակի համար եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազ: 3 րոպե եռացնել: Հեռացնել կրակից և սառեցնել: Լցնել ելակի լիկյորը: Այս մենը խառնել իրար:
Առաջին տորթի վրա դնել ելակները լցնել կրեմի զանգվածի 2/3-ը եւ սեղմել դրա մեջ ելակը: Մնացած կրեմը լցնել նրան և կպցնել երկրորդ թխած տորթը: Օշարակին ավելացնել մի փոքր քանակությամբ կիտրոնի հյութ եւ լցնել ժելատինը: Ստացված դոնդողանման խառնուրդը լցնել ամբողջ մակերեսի վրա և եւ տեղադրել սառնարանում 3,5 ժամ: Ահա և վերջ: